Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
14 Մայիս 2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

2025 թվականի հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանը հանդես կգա նոր մարզչական կազմով։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Փիթ Դոմինգեսը։ Նրա օգնականները կլինեն Կոնստանտինոս Պապավասիլեուն և Սևակ Քեթենջյանը։


Դոմինգեսը ներկայում աշխատում է NBA-ի «Միլուոկի Բաքսի» մարզչական շտաբում, իսկ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված է դեռևս 2022 թվականից։

Պապավասիլեուն ևս ընդգկված է ազգային հավաքականի մարզչական շտաբում, իսկ Քեթենջյանը փորձ է կուտակել Մ16 հավաքականի մարզչական շտաբում (2022-2023) և 2024 թվականին գլխավորել է Մ18 հավաքականը։

Մեր խաղերը՝

Հայաստան - Լատվիա՝ Հուլիսի 11, 20:00
Մոնտենեգրո - Հայաստան՝ Հուլիսի 12, 20:00
Հայաստան - Իռլանդիա՝ Հուլիսի 13, 20:00
Էստոնիա - Հայաստան՝ Հուլիսի 15, 20:00

Առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Նախորդ հոդվածը
Անհամաչափ ուժ և բռնություն՝ խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ. FAF-ը տեսանյութ է հրապարակել
Հաջորդ հոդվածը
Արմեն Գյուլբուդաղյանցը 39 ֆուտբոլիստի հրավիրել է Հայաստանի երիտասարդական հավաքական

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։