Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)| Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին|
3 գործոն կա, որ կազդի խաղի վրա. Մինասյանը՝ Նոայի հետ գավաթային եզրափակչի մասին
13 Մայիս 2025

3 գործոն կա, որ կազդի խաղի վրա. Մինասյանը՝ Նոայի հետ գավաթային եզրափակչի մասին

Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր կկայանա Հայաստանի գավաթի եզրափակիչ «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։

Մինչ այդ կայացել է երկու թիմերի գլխավոր մարզիչների և ֆուտբոլիստների նախախաղային ասուլիսը:

«Առհասարակ մենք պայքարում ենք բոլոր տիտղոսների համար: Այս տարի արդեն մեկ տիտղոս նվաճել ենք, հիմա փորձելու ենք երկրորդը նվաճել: Գավաթի եզրափակիչը մեկ խաղ է. թե, ինչպես են թիմերն արել մինչև այդ, արդեն մղվում է երկրորդ պլան: Ամենակարևորն այն է, թե հենց այդ օրն ինչ կլինի: 3 գործոն կա, որ ազդում է խաղի վրա՝ ֆուտբոլիստների տակտիկական որոշումները, ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը և հոգեբանությունը: Այս երեք գործոններն ազդելու են խաղի վրա»,- ասել է Մինասյանը:

Անդրադառնալով իր թիմին՝ Մինասյանն ասել է՝ թիմը ձմեռային դադարից հետո այլ տեսք ունի, նոր թափ է հավաքել, բայց եզրափակիչն այլ դիմակայություն է:

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան գիտի, թե ինչպես խաղալ ու հաղթել եզրափակչում. Հենրի Ավագյան
Հաջորդ հոդվածը
Հայաստանի գավաթի եզրափակիչների ռմբարկուները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։