BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ցանկանում եմ, որ մեր երկրպագուներն օգնեն մեզ հասնել ևս մեկ նպատակի. Մոտա
13 Մայիս 2025

Ցանկանում եմ, որ մեր երկրպագուներն օգնեն մեզ հասնել ևս մեկ նպատակի. Մոտա

Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր կկայանա Հայաստանի գավաթի եզրափակիչ «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։

Մինչ այդ կայացել է երկու թիմերի գլխավոր մարզիչների և ֆուտբոլիստների նախախաղային ասուլիսը

«Իհարկե, բոլորն արդեն ամբողջությամբ կենտրոնացած են վաղվա խաղի վրա։ Բոլորը գիտեն, որ մենք ուզում ենք հաղթել։ Սա եզրափակիչ է։ Եզրափակիչները շատ յուրահատուկ են: Կարծում եմ՝ վաղվա խաղը շատ բարդ է լինելու երկու կողմերի համար էլ:

Ինչպես գիտեք, մենք միշտ խաղում ենք 12 խաղացողով, այնպես որ վաղը ես ցանկանում եմ, որ մեր երկրպագուները գան, գեղեցիկ մթնոլորտ ստեղծեն «Հանրապետական» մարզադաշտում և օգնեն մեզ հասնել ևս մեկ նպատակի»,- ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան:

Հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին:

Նախորդ հոդվածը
Նոա - Արարատ-Արմենիա. Գավաթային եզրափակիչին ընդառաջ
Հաջորդ հոդվածը
Գիտենք՝ ինչպես գտնել մրցակցին հաղթելու ճանապարհը. Չանչարևիչը՝ գավաթի եզրափակչի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։