Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով| Փյունիկը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի| Հենրիխ Մխիթարյանը եվրագավաթների պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների շարքում 14-րդն է| 16 թիմ, ավելի քան 500 կմ և 4 մրցափուլ. Tour of Armenia միջազգային հեծանվավազքը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից| ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային| Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի|
Վանը Նոայի դեմ խաղում կխաղարկի թիմի 2 մարզաշապիկ
29 Ապրիլ 2025

Վանը Նոայի դեմ խաղում կխաղարկի թիմի 2 մարզաշապիկ

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Վանը» վաղը կընդունի «Նոային»։

Չարենցավանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպմանը կխաղարկեն թիմի պաշտոնական 2 խաղաշապիկ:
 
Մասնակցելու համար անհրաժեշտ է գնալ մարզադաշտ, ստանալ մուտքի տոմս, հետևել «Վանին» սոցիալական ցանցերում, տարածել ներքոնշյալ հրապարակում Story բաժնում՝ նշելով ակումբի էջը։

Հաղթողները կընտրվեն խաղի ընդմիջմանը, պատահականության սկզբունքով։

Նշենք, որ խաղարկությունը վերաբերում է միայն մարզադաշտում ներկա երկրպագուներին։

Հանդիպումը կմեկնարկի 15:00-ին։

Հիշեցնենք, որ առաջին խաղում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը դրամատիկ պայքարում զիջել էր 0։2 հաշվով։ Վահե Գևորգյանը հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում նշել էր, որ պատասխան խաղում թեժ պայքար է խոստանում «Նոային»։


Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիա-Փյունիկ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։