Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)| Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին|
Հաղորդագրություն կուղարկեմ Մխիթարյանին, եթե Ինտերը հաղթի Չեմպիոնների լիգայում. Իվու
23 Ապրիլ 2025

Հաղորդագրություն կուղարկեմ Մխիթարյանին, եթե Ինտերը հաղթի Չեմպիոնների լիգայում. Իվու

«Ռուբինի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն RB Sport-ի հետ զրույցում «Ինտերին» և Հենրիխ Մխիթարյանին մաղթել է հաղթել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում:

– Վան’տ Սխիպը աշխատել է Նիդեռլանդների առաջնությունում։ Իսկ դուք ո՞ր եվրոպական առաջնությունում կցանկանայիք փորձել ձեր ուժերը։

– Կարծում եմ, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ ուզում են մի օր խաղալ Եվրոպայի թոփ լիգաներում։ Ես բացառություն չեմ։

– Շուտով բացվելու է ամառային տրանսֆերային պատուհանը...

– Ներկայում ես կենտրոնացած եմ «Ռուբինի» կազմում իմ ելույթների վրա, բայց ինձ դուր է գալիս անգլիական ֆուտբոլը և Անգլիայի Պրեմիեր լիգան։

– Ո՞վ կհաղթի Չեմպիոնների Լիգան՝ ձեր սիրելի ԱՊԼ-ի «Արսենա՞լը», թե՞ «Ինտերը», որի կազմում է հանդես գալիս Հենրիխ Մխիթարյանը։

– Իհարկե, Չեմպիոնների Լիգայում հաջողություն եմ մաղթում «Ինտերին», որի կազմում խաղում է Հենրիխ Մխիթարյանը։ Հենրիխը հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդ է։ Եթե «Ինտերը» հաղթի Չեմպիոնների Լիգայում, ես անպայման հաղորդագրություն կուղարկեմ Մխիթարյանին և կշնորհավորեմ նրան։

Նախորդ հոդվածը
Արսեն Զախարյանը վերսկսել է մարզումները խաղադաշտում
Հաջորդ հոդվածը
1:9 հաշիվը չի արտացոլում հայկական ֆուտբոլի իրական մակարդակը. Իվու

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։