BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Կարող էինք ավելի շատ խփել․ Ռուի Մոտայի մամուլի ասուլիսը ամբողջությամբ (տեսանյութ)
16 Ապրիլ 2025

Կարող էինք ավելի շատ խփել․ Ռուի Մոտայի մամուլի ասուլիսը ամբողջությամբ (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի Նոա-Վան (2։0) խաղից հետո տեղի է ունեցել Նոայի գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի մամուլի ասուլիսը։

«Կարծում եմ այս խաղի ամենակարևոր մասն այն էր, որ հաղթեցինք։ Մենք հաղթեցինք արդար ու պետք էր ավելի շատ գոլեր լինեին։ Խոտածածակը շատ վատ վիճակում էր։ Ես իրոք չգիտեմ, թե ինչպես է հնարավոր թույլ տալ այս դաշտում խաղալ։ Խոտածածկի խնամքը շատ վատն էր։ Եթե մենք ցանկանում ենք, որ որակով թիմերը որակով խաղան պետք է որակով խաղադաշտ տրամադրենք։ Տարբերությունն այն է, որ մի թիմը ցանկանում է խաղալ, մյուսը, ցանկանում է վազել։ Բացի այդ մենք չկարողացանք ջրել խաղադաշտը, չգիտեմ, միգուցե ինչ-որ մեկը ցանկանում էր խաղը բալանսի բերել։ Թիմը կռվեց մինչև վերջ։ Կարող էինք ավելի գոլեր խփել։ Այժմ պետք է հանգստանանք ու պատրաստվենք պատասխան խաղին։

Կարմիր քարտը միանշանակ ճիշտ էր, քանի որ դարպասապահը թույլ չտվեց Այասին խաղալ, բայց պետք է նաև ընդգծել մրցավարի սխալը, որ սուլեց։ Ինչպես ֆոիտբոլիստները, մրցավարները ևս սխալվում են, սա ֆուտբոլ է, այստեղ ամեն ինչ հնարավոր է։

Այս հաշիվը բավական չէ։ Եթե լիներ 3։0, կհամարեինք, որ վերջ։ Վանի դեպքում 2։0 հաշիվը հեշտ չէ, քանի որ նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի հաղթեն, բայց հուսով եմ, որ ամեն ինչ կանեն խաղի կանոնների սահմաններում»։

Պորտուգալացի մարզիչի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝

Նախորդ հոդվածը
Ինտեր-Բավարիա․ Մեկնարկային կազմեր, Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Շատ թեժ հանդիպում եմ խոստանում Նոային՝ ի դեմս իրենց մարզչի․ Վահե Գևորգյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։