Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)| Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին|
Սլովանը դուրս է մնացել Սլովակիայի գավաթից, Բարսեղյանը վրիպել է հետխաղյա 11-մետրանոցից
16 Ապրիլ 2025

Սլովանը դուրս է մնացել Սլովակիայի գավաթից, Բարսեղյանը վրիպել է հետխաղյա 11-մետրանոցից

Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Սլովանը» հյուրընկալվելիս մրցել է Տրնավայի «Սպարտակի» հետ և հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջելով մրցակցին ՝ դուրս է մնացել հետագա պայքարից:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ «Սպարտակի»: «Սլովանի» միակ գոլը 39-րդ րոպեին խփել է Գուրամ Կաշիան՝  Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի փայլուն փոխանցումից հետո: Տեսանյութը՝ այստեղ։

Երկխաղյա դիմակայության արդյունքում գրանցվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշիվը, և հաղթողը վճռվել է հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում:

Այստեղ արդեն «Սպարտակը» 4:2 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ: Հետխաղային 11-մետրանոց հարվածներից մեկն իրացնելու համար գնդակին մոտեցել է նաև Տիգրան Բարսեղյանը, սակայն վրիպել է:

Նախորդ հոդվածը
Նաիր Տիկնիզյանը խոսել է Լոկոմոտիվում իր ապագայի մասին
Հաջորդ հոդվածը
Ինտեր - Բավարիա. ՉԼ քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը՝ 23:00-ին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։