BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Forbes-ն Արոնյանին ներառել է 2024-ին աշխարհում ամենաշատ գումար վաստակած 10 գրոսմայստերների ցանկում
04 Փետրվար 2025

Forbes-ն Արոնյանին ներառել է 2024-ին աշխարհում ամենաշատ գումար վաստակած 10 գրոսմայստերների ցանկում

Forbes Sport-ը «Շախմատ+» մեդիա նախագծի հետ ներկայացրել է 2024-ին շախմատի շնորհիվ աշխարհում ամենաշատ գումար վաստակած 10 գրոսմայստերներին, որոնց շարքում է նաև Լևոն Արոնյանը: 42-ամյա Արոնյանը 10-րդ տեղում է՝ 257,385 դոլար ցուցանիշով: 

«Հավերժ երիտասարդ Լևոնը կրկին հասկացնում է, որ դեռ վաղ է իրեն թոշակի ուղարկել։ ԱՄՆ գավաթում շատերի համար անսպասելի հաղթանակը Արոնյանին բերել է 90,000 դոլար: Հետո հաջորդել են Grand Chess Tour-ում և Champions Chess Tour-ում հաղթանակները», - նշվում է հոդվածում:

Ցանկի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն, Հնդկաստանի 18-ամյա ներկայացուցիչ Գուկեշ Դոմարաջուն է (1,568,894 դոլար):

Երկրորդ տեղում աշխարհի նախկին չեմպիոն, չինացի Դին Լիրենն է (1,183,617 դոլար), իսկ եռյակը եզրափակում է նորվեգացի Մագնուս Կառլսենը (771,268 դոլար):

Նախորդ հոդվածը
Լուկաս Սելարայանը վնասվածք է ստացել
Հաջորդ հոդվածը
Թեժ պայքար՝ բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում (լուսանկարներ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։