Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը
10 Ապրիլ 2025

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Մայիսի 7-11-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ:

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ առաջնության շրջանակում Երևանում կանցկացվի նաև Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը:

«Պատրաստ ենք լավագույնս իրականացնել առաջնության կազմակերպումը, ինչպես նաև ապահովել մեր մարզիկների պատշաճ մասնակցությունը: Վստահ ենք, որ այս միջոցառումը մարզական մեծ տոն կդառնա»,- նշել է Վազգեն Հարությունյանը:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին: Եզրափակիչ մենամարտերը կանցկացվեն մայիսի 10-ին և 11-ին:

Նախորդ հոդվածը
Արարատի ֆուտբոլիստը կողոսկրի կոտրվածք է ստացել. հայտնի է՝ որքան բաց կթողնի
Հաջորդ հոդվածը
Մովսիսյանը կարծում է, որ Սպերցյանը պատրաստ է խաղալ Անգլիայում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։