Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)| Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին|
Հայ մարմնամարզիկները Խորվաթիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի չորրորդ փուլին
07 Ապրիլ 2025

Հայ մարմնամարզիկները Խորվաթիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի չորրորդ փուլին

Ապրիլի 7-14-ը Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորորդ փուլը, որին մեր թիմը կմասնակցի 5 ներկայացուցչով:

Հայաստանի հավաքականի կազմում պայքարի դուրս կգան Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն ավելի վաղ հաղթող էր ճանաչվել Աշխարհի գավաթի առաջին և երրորդ փուլերի խաղարկությունում, որոնք անցկացվել են Գերմանիայում և Թուրքիայում համապատասխանաբար: Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժությունում:

Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել է Բաքվում, որը մեր մարմնամարզիկները բաց են թողել:




Նախորդ հոդվածը
Արմեն Մելիքբեկյանը կհանդիպի լրագրողների հետ
Հաջորդ հոդվածը
3 մեդալ՝ Մ15 տարեկանների դպրոցականների համաշխարհային Գիմնազիադայից

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին
Այլ / 27 Հոկտեմբեր 2026
Կարելի է ասել՝ մենք…
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Մարմնամարզիկ Արթուր…
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Մարմնամարզիկ Համլետ…
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Հաստատվել է Mix Fight…
RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
RAF. Արման Ծառուկյանը…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։