Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)| Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին|
Նոան հաղթեց Վեստ Արմենիային
06 Ապրիլ 2025

Նոան հաղթեց Վեստ Արմենիային

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում Նոան ընդունել էր Վեստ Արմենիային։

Տանտերերը 5։1 հաշվով հաղթանակի հասան մրցակցի նկատմամբ։ Խաղի հաշիվը 38-րդ րոպեին բացեց Հովհաննես Համբարձումյանը։ Մաթեյուս Այասը 2-րդ կեսի մեկնարկից 7 րոպե անց մեծացրեց իր թիմի առավելությունը։ 78-րդ րոպեին Մարտին Գրիգորյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, բայց ընդամենը 2 րոպե անց Վահրամ Մախսուդյանը գրավեց սեփական դարպասը՝ հաշիվը դարձնելով 3։1․

88-րդ րոպեին Գոնսալո Գրեգորիոն խփեց Նոայի 4-րդ գոլը, իսկ մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին Մաթեյուս Այասը դուբլ ձևակերպեց՝ վերջակետ դնելով հանդիպմանը։

Ռուի Մոտայի սաները շարունակում են մնալ առաջնության առաջատարները՝ 55 միավորով։ Վեստ Արմենիան 20 միավորով 9-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Հայտնի են ազատոճայինների մրցակիցները ԵԱ-ում
Հաջորդ հոդվածը
Միքայել Ավանեսյանը հույն թենիսիստի հետ դարձել է միջազգային մրցաշարի զուգախաղի հաղթող

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։