BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Այսպիսի խաղերը շատ կարևոր են մեր բնավորությունը ցույց տալու համար. Գոռ Մանվելյան
30 Մարտ 2025

Այսպիսի խաղերը շատ կարևոր են մեր բնավորությունը ցույց տալու համար. Գոռ Մանվելյան

«Նոայի» կիսապաշտպան Գոռ Մանվելյանը «Շիրակի» դեմ Գյումրիում կայացած խաղից հետո կիսվել է տպավորություններով, փոխանցում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

«11-մետրանոցը շատ վստահ եմ իրացրել ու շատ ուրախ եմ գոլի համար։ Գնում ենք դեպի չեմպիոնություն և այսպիսի խաղերը կարևոր են մեզ համար, որպեսզի ցույց տանք թիմի բնավորությունը», - ասել է Մանվելյանը:

Հիշեցնենք՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Նոան» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթել է «Շիրակին» գերլարված խաղում։ Գյումրեցիների դարպասին հանդիպման ընթացքում երեք 11-մետրանոց է նշանակվել, որից երկուսը դարպասապահը հետ է մղել:

Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ մրցավարը ևս մեկ 11 մետրանոց է նշանակել «Շիրակի» դարպասին, որից հետո կրքերը խաղադաշտում թեժացել են։ Գյումրեցի երկրպագուները սկսել են իրեր նետել խաղադաշտ, հանդիպումը մի քանի րոպե անց շարունակվել է։

Այսպիսով, «Նոան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 52 միավորով ու 5 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող, մեկ խաղ ավելի անցկացրած «Ուրարտուի» նկատմամբ։

«Շիրակը» 25 միավորով 6-րդն է։

 

 

Նախորդ հոդվածը
Արթուր Սերոբյանն առաջին գոլն է խփել «Շերիֆի» կազմում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Նա պատրաստ է խաղալ. Սպերցյանը Ֆակելի դեմ խաղի հայտացուցակում է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։