Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմը| Հայ հրաձիգները կմասնակցեն աշխարհի գավաթի վերջին փուլին| Երեք հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի կիսաեզրափակիչում են| Երիտասարդական ու Մ-23 ԵԱ. Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը | Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում| Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով է բաց թողնելու աշխարհի առաջնությունը|
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21 Օգոստոս 2026

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Եվրոպայի գործող չեմպիոն Համլետ Մանուկյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ թափեր վարժությունում։

19-ամյա մարմնամարզիկը եզրափակչում հավաքել է 15․000 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ աշխարհի փոխչեպիոն Մամիկոն Խաչատրյանը 14․900 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր։

Մեծահասակաների պայքարում առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը հաղթահարել են նաև Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ, 14.716 միավոր), աշխարհի գավաթակիր Արթուր Ավետիսյանը (օղակներ, 14.333 միավոր), Վահագն Դավթյանը (օղակներ, 14.166 միավոր)։

Երիտասարդների պայքարում եզրափակիչ է դուրս եկել Արման Ղուկասյանը։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են
Հաջորդ հոդվածը
Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։