Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)| Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին|
Հեռացե՛ք ի շահ հայկական ֆուտբոլի. Սարգիս Հովսեփյանը՝ ՀՖՖ ղեկավարությանը
28 Մարտ 2025

Հեռացե՛ք ի շահ հայկական ֆուտբոլի. Սարգիս Հովսեփյանը՝ ՀՖՖ ղեկավարությանը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

 
«ՀՖՖ ներկայիս կազմը՝ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի գլխավորությամբ, պետք է ներողություն խնդրեն հրաժարականը ուշացնելու համար:
Ձեր կառավարման տարիներին տեղի ունեցող վատ իրադարձությունները և գրանցված արդյունքները փաստեր են, տեսել են բոլորը, և դա իրականություն է:
Ժամանակն է, որ բոլորը ընդունեն, որ սխալվել են և ձախողել են Ֆուտբոլի կառավարումը , քանի որ այն ղեկավարել են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ:
Դուք ունեցել եք տասնյակ 2 ամիսներ , տարիներ, բայց ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել ՝ տեղի է ունեցել ճիշտ հակառակը, իսկ, եթե կարճ ժամանակում հնարավոր էր Հայկական ֆուտբոլի պատիվը բարձր պահել , ինչու՞ դա տեղի չի ունեցել :
Ընդունե՛ք իրականությունը , հրաժարական տվեք , հեռացե՛ք ի շահ Հայկական ֆուտբոլի»,-գրել է Հովսեփյանը:

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիա - Փյունիկ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիայի գերկամային հաղթանակը Փյունիկի նկատմամբ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։