Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմը| Հայ հրաձիգները կմասնակցեն աշխարհի գավաթի վերջին փուլին| Երեք հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի կիսաեզրափակիչում են| Երիտասարդական ու Մ-23 ԵԱ. Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը | Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում| Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով է բաց թողնելու աշխարհի առաջնությունը|
Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ալ-Ահլիի կազմում իր առաջին պաշտոնական խաղում
13 Օգոստոս 2026

Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ալ-Ահլիի կազմում իր առաջին պաշտոնական խաղում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը հաջող նորամուտ է ունեցել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում՝ «Ալ Ահլիի» կազմում իր առաջին պաշտոնական հանդիպումն ավարտելով խփած գնդակով:

Մրցաշրջանի մեկնարկային տուրում «Ալ Ահլին» հյուրընկալվել է «Ալ Դիրիային» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել։ Հանդիպման միակ գնդակը հեղինակել է հենց Ապերցյանը` 25-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:

Հայ կիսապաշտպանի համար սա «Ալ Ահլիի» կազմում առաջին պաշտոնական խաղն ու առաջին գոլն է։ 

Հատկանշական է, որ Սպերցյանը «Ալ Ահլիի» կազմում գոլի հեղինակ էր դարձել նաև իր առաջին ընկերական հանդիպման ժամանակ։ Հուլիսին կայացած այդ խաղում սաուդյան ակումբը 8։0 հաշվով հաղթել էր ավստրիական «Պինցգաու Զալֆելդենին», իսկ հայ կիսապաշտպանը խփել էր իր թիմի առաջին գոլը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը «Ալ Ահլի» է տեղափոխվել «Կրասնոդարից»։ 

Նախորդ հոդվածը
Կոնֆերենցիաների լիգա․ Հայաստանի փոխչեմպիոն Նոան պարտվեց ու դուրս մնաց պայքարից
Հաջորդ հոդվածը
ՀՊԼ 3-րդ տուրը մեկնարկել է Ուրարտուի հաղթանակով

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։