Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն| Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում| Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)| Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն|
Երկու կարմիր քարտ, 11-մետրանոց. Նոան տանը ոչ-ոքի խաղաց Սիոնի հետ
06 Օգոստոս 2026

Երկու կարմիր քարտ, 11-մետրանոց. Նոան տանը ոչ-ոքի խաղաց Սիոնի հետ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Նոան» այսօր Աբովյանի Վ. Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել է շվեյցարական «Սիոնին» և ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:

Հանդիպման հաշիվը խաղի արդեն 5-րդ րոպեին բացել է Հելդեր Ֆերեյրան` անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:

13-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրել է Բոտելին, բայց 20-րդ րոպեին Գոռ Մանվելյանը նորից առաջ է մղել «Նոային»` եզրափակելով Ֆերեյրայի փոխանցումը` 2:1:

26 րոպեից «Սիոնը» խաղացել է 10 հոգով. Հեֆտին երկրորդ դեղին քարտը ստանալով` հեռացվել է խաղադաշտից:

Երկրորդ կեսի մեկնարկում` 57-րդ րոպեին «Սիոնի» կազմում Իլյաս Չուարեֆը դարձյալ հավասարեցրել է հաշիվը:

65-րդ րոպեից էլ «Նոան» է մնացել 10 հոգով.Մամբոն ուղիղ կարմիր քարտ ստանալով` լքել է խաղադաշտը:

 

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 13-ին Սիոնում:

Նախորդ հոդվածը
Մեկնարկել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2026-27 մրցաշրջանը
Հաջորդ հոդվածը
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում պայմանները հիանալի են․ Արման Ծառուկյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։