Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն| Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում| Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)| Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն|
Սարդարապատի տպավորիչ նորամուտը ՀՊԼ-ում. վստահ հաղթանակ՝ Վանի նկատմամբ
31 Հուլիս 2026

Սարդարապատի տպավորիչ նորամուտը ՀՊԼ-ում. վստահ հաղթանակ՝ Վանի նկատմամբ

Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում ՀՊԼ նորեկ «Սարդարապատը» Չարենցավանում հյուրընկալվել է «Վանին» և 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարել նորամուտի խաղում:

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացել է Լևոն Պետրոսյանը՝ խփելով ինչպես ՀՊԼ նոր մրցաշրջանի առաջին գոլը, այնպես էլ՝ «Սարդարապատի» պատմության առաջին գոլը Պրեմիեր լիգայում:

 

42-րդ րոպեին Համլետ Մինասյանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը, իսկ 69-րդ րոպեին Ջանիկ Դավթյանը հաշիվը դարձրել է խոշոր: Խաղավարտին՝ 85-րդ րոպեին, 11-մետրանոց է նշանակվել է արդեն հյուրերի դարպասին: Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում միակ գնդակը հեղինակել է Պետրոս Ավետիսյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին էլ հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է «Սարդարապատի» փորձառու պաշտպան Արթուր Դանիելյանը՝ 1:4:

Այսպիսով, «Սարդարապատը» առաջին հաղթանակն է տարել Հայաստանի Պրեմիեր լիգայում:

Վաղը՝ օգոստոսի 1-ին, կկայանա ՀՊԼ առաջին տուրի ևս 2 հանդիպում: ԲԿՄԱ-ն Երևանում կընդունի Գյումրիի «Շիրակին», խաղի սկիզբը՝ 18:00: 20:00-ին էլ «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կկայանա «Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը:

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Բալեյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Էրիկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։