Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթել է ավստրիական թիմին
25 Հունիս 2026

Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթել է ավստրիական թիմին

«Արարատ-Արմենիան» Հունգարիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում անցկացրել է երկրորդ ընկերական հանդիպումը: Փակ ստուգողական հանդիպման ընթացքում Հայաստանի չեմպիոնը հաղթել է ավստրիական «Մատերսբուրգեր» ակումբին՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: 
 
Երևանյան թիմի կազմում գոլի հեղինակներ են դարձել Կամո Հովհաննիսյանը, Վահրամ Մախսուդյանը և 
Ալիուն Նդոուրը, որը դուբլ է ձևակերպել:

Հաջորդ հանդիպումն «Արարատ-Արմենիան» կանցկացնի հունիսի 27-ին՝ մրցելով սերբական «Վոժվոդինայի» հետ:  Հավաքի առաջին ստուգողական խաղում «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի՝ 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը Սլովենիան ներկայացնող «Մուրայի» (Սլովենիա) հետ: Երևանյան թիմի միակ գոլը խփել էր Հուգո Օլիվեյրան

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։ Երևանյան ակումբը առաջին հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ։ Խաղերը նախատեսված են հուլիսի 7/8-ին, պատասխան խաղերը՝ 14/15-ին։

Նախորդ հոդվածը
Կարիերան ավարտած Յուրի Գարեգինյանը միացել է Ուրարատուի մարզչական շտաբին
Հաջորդ հոդվածը
Մեկնարկում են Իջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտի կառուցման աշխատանքները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։