BazaResidence
Ալաշկերտը նորեկ ունի| Հայտնի են կանանց Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում| Նոան նոր մրցաշրջանին կնախապատրաստվի Սլովենիայում| Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն առաջին փուլ. հայտնի են վիճակահանության արդյունքները| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն| Փյունիկի տարբերանշանի վրա կրկին կփայլի 10 և ավելի չեմպիոնություն խորհրդանշող աստղը|
Հայտնի են կանանց Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում
Այսօր 15:06

Հայտնի են կանանց Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության 2026-27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկված է B2 խմբում, որտեղ կհանդիպի Թուրքիայի, Անդորրայի ու Չեռնոգորիայի Մ-17 հավաքականներին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

A լիգայում 28 հավաքական բաժանվել է 7 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Խաղերը կանցկացվեն մեկ վայրում՝ մինի-մրցաշարի ձևաչափով։ Խմբում 4-րդ տեղերը գրաված թիմերը կնահանջեն B Լիգա։ 

B լիգայում 22 հավաքական բաժանվել է 4 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ, և 2 խմբի՝ յուրաքանչյուրում 3 թիմ։ Խաղերը նույնպես կանցկացվեն մեկ վայրում մինի-մրցաշարերի ձևաչափով։ Խմբերի 6 հաղթողները և լավագույն 2-րդ տեղ գրաված թիմերը կբարձրանան A լիգա։

Երկու լիգաներում էլ առաջին փուլի հանդիպումները պետք է անցկացվեն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 5-ը։ Եզրափակիչ փուլը կայանալու է Ֆինլանդիայում։

Նախորդ հոդվածը
Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն առաջին փուլ. հայտնի են վիճակահանության արդյունքները
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտը նորեկ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։