BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Իտալիայի միջազգային մրցաշար. Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը կիսել են 2-4-րդ հորիզոնականները
11 Մայիս 2026

Իտալիայի միջազգային մրցաշար. Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը կիսել են 2-4-րդ հորիզոնականները

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է արծաթե մեդալակիր Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայկը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Հայ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը նույնպես վաստակել է 7 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։

Լավագույն եռյակն ունեցել է հետևյալ տեսքը՝

1-ին տեղ՝ Ֆրեդերիկ Սվանե՝ 7.5 միավոր
2-րդ տեղ՝ Հայկ Մարտիրոսյան՝ 7 միավոր
3-րդ տեղ՝ Յան Նեպոմնյաշչի՝ 7 միավոր

Հայաստանից մասնակցում էին նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, ովքեր վաստակեցին 5.5 միավոր։

Նախորդ հոդվածը
Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածը
Մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։