BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Մեր ժամանակներում ևս նման բաներ պատահում էին հանդերձարանում. Իկեր Կասիլյասը՝ Վալվերդեի ու Չուամենիի բախման մասին
10 Մայիս 2026

Մեր ժամանակներում ևս նման բաներ պատահում էին հանդերձարանում. Իկեր Կասիլյասը՝ Վալվերդեի ու Չուամենիի բախման մասին

Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասն անդրադարձել է Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Ամեն ինչ հնարավոր է հարթել։ Նման բաներ հանդերձարանում պատահում են, մեր ժամանակներում նույնպես եղել են նման դեպքեր։

Դա տեղի է ունենում այնպիսի պահերի, երբ ամեն ինչ սկսում է հունից հանել։ Ամեն ինչ անցողիկ է։ Ինչպես լինում են հաջողության շրջաններ, որոնք «Ռեալն» ունեցավ նախորդ մրցաշրջաններում, այնպես էլ հիմա՝ եկել է ավելի բարդ փուլ»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում իսպանական մամուլը։

Հիշեցնենք, որ բախման հետևանքով ուրուգվայցի ֆուտբոլիստը գլխի պատռվածք էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց, իսկ ակումբում որոշել էին յուրաքանչյուր ֆուտբոլիստի նկատմամբ կիրառել դրամական տուգանք՝ 500 հազար եվրոյի չափով։

Նախորդ հոդվածը
Արթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup-ի հաղթող
Հաջորդ հոդվածը
Արարատ-Ուրարտու․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։