BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Արթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup-ի հաղթող
10 Մայիս 2026

Արթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup-ի հաղթող

Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup-ի օղակներ վարժությունում հաղթող է ճանաչվել Արթուր Ավետիսյանը։

Հայ մարզիկը գերազանցել է բոլորին՝ վաստակելով 14․233 միավոր։ Հատկանշական է, որ 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել Գերմանիան ներկայացնող Արթուր Սահակյանը՝ 13․566 միավորով։

Հիշեցնենք, որ Ավետիսյանը եզրափակիչ էր դուրս եկել 14․300 միավորով։

Այսպիսով, Ավետիսյանի համար մրցաշրջանի հաջողությունները շարունակվում են։ Ավելի վաղ նա, նույն վարժությունում, հռչակվել էր 2026 թվականի աշխարհի բացարձակ գավաթակիր՝ նվաճելով մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ։

Նախորդ հոդվածը
Վլահովիչի 10-րդ վայրկյանին խփած գոլը հաղթական էր Յուվենտուսի համար
Հաջորդ հոդվածը
Մեր ժամանակներում ևս նման բաներ պատահում էին հանդերձարանում. Իկեր Կասիլյասը՝ Վալվերդեի ու Չուամենիի բախման մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։