Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Լարվածություն Մյունխենում. Բավարիայի ուլտրասները հարձակվել են ՊՍԺ-ի երկրպագուների գնացքի վրա
06 Մայիս 2026

Լարվածություն Մյունխենում. Բավարիայի ուլտրասները հարձակվել են ՊՍԺ-ի երկրպագուների գնացքի վրա

Մյունխենի մետրոյում միջադեպեր են տեղի ունեցել ՊՍԺ-ի երկրպագուների մասնակցությամբ՝ Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ խաղից առաջ։ 

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, մարզադաշտի մոտակայքում գտնվող «Ֆրետմանինգ» կայարանում «Բավարիայի» մոտ 60 ուլտրասներ վազել են դեպի այն գնացքը, որով երթևեկում էր ՊՍԺ-ի 15 երկրպագուներից բաղկացած խումբը։ Կոնֆլիկտին միջամտել է ոստիկանությունը։

Բացի այդ, որոշ գնացքներ, որոնցով երթևեկում էին ՊՍԺ-ի երկրպագուները, ստիպված են եղել տարհանել վագոններում ուժեղ ծխի պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել «Ալյանց Արենայից» 7 կիլոմետր հեռավորության վրա։ Հաղորդվում է, որ երկրպագուները մարզադաշտ են հասել մեկ այլ գնացքով։ Նշվում է, որ այս դեպքը կապված չէ «Բավարիայի» ֆանատների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետ։

Պատասխան խաղի առաջին կեսն ավարտվել է փարիզյան ակումբի նվազագույն հաշվով հաղթանակով։ Դիմակայության առաջին խաղում հաղթել էր ՊՍԺ-ն՝ 5։4 հաշվով։

Նախորդ հոդվածը
Ծեծկռտուքներ, լարվածություն ու բարդ իրավիճակ Ռեալի հանդերձարանում․ Ֆուտբոլիստները չեն խոսում գլխավոր մարզչի հետ
Հաջորդ հոդվածը
ՊՍԺ-ն դիմակայությունում հաղթեց Բավարիային ու ՉԼ-ի եզրափակիչում է (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։