Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ռոբինյոյի որդին փորձում է խզել պայմանագիրը Նեյմարի հետ ծեծկռտուքի պատճառով
05 Մայիս 2026

Ռոբինյոյի որդին փորձում է խզել պայմանագիրը Նեյմարի հետ ծեծկռտուքի պատճառով

«Սանթոսը» դատական ծանուցում է ստացել Ռոբինյոյի որդու ներկայացուցիչների կողմից, ովքեր պնդում են, որ ակումբում բացակայում են անվտանգության նվազագույն պայմանները։

Մայիսի 3-ին «Ռեյ Պելե» մարզաբազայում տեղի ունեցել սկանդալային միջադեպ: Մարզման ժամանակ Ռոբինյո Ժունիորը կոնֆլիկտ է ունեցել Նեյմարի հետ, որն ապտակել է նրան:  

Մայիսի 4-ին բրազիլական ակումբը արտադատական ծանուցում է ստացել Ռոբինյո կրտսերի փաստաբաններից: 18-ամյա պատանին երեք մեղադրանք է ներկայացրել Նեյմարի դեմ և պահանջում է հանդիպում ակումբի ղեկավարության հետ՝ պայմանագիրը խզելու հարցով։

Ռոբինյո կրտսերը մեղադրում է Նեյմարին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու, իրեն ուժային հնարքով խոտին տապալելու և ապտակ հասցնելու մեջ։

Նախորդ հոդվածը
Պաշտոնական. Էդին Թերզիչը նշանակվեց իսպանական հեղինակավոր ակումբի գլխավոր մարզիչ
Հաջորդ հոդվածը
Թուրք ոստիկանները փորձել են բերման ենթարկել Սենեգալի դրոշով ֆուտբոլիստին՝ շփոթելով Քուրդիստանի հետ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։