Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Պաշտոնական. Էդին Թերզիչը նշանակվեց իսպանական հեղինակավոր ակումբի գլխավոր մարզիչ
05 Մայիս 2026

Պաշտոնական. Էդին Թերզիչը նշանակվեց իսպանական հեղինակավոր ակումբի գլխավոր մարզիչ

Բիլբաոյի «Աթլետիկը» հայտարարել է Էդին Թերզիչի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Գերմանացի մասնագետը կնքել է 2 տարվա համաձայնագիր, որն ուժի մեջ է մտնելու այս ամռանը:

43-ամյա մասնագետը երկու անգամ գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան»: Այդ ընթացքում նա նվաճել է Գերմանիայի գավաթը և Սուպերգավաթը, մեկ անգամ դարձել է Բունդեսլիգայի փոխչեմպիոն (երբ նրա գլխավորած թիմը վերջին տուրից առաջ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը), ինչպես նաև 2024 թվականին «Բորուսիայի» հետ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվել է Մադրիդի «Ռեալին»:

«Աթլետիկի» ներկայիս գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի պայմանագրի ժամկետը սպառվում է հունիսին, և կողմերը որոշել են ավարտել 4 տարի տևած համագործակցությունը: Երկրորդ անգամ բասկյան թիմը գլխավորելու ընթացքում Վալվերդեն «Աթլետիկին» 2024 թվականին դարձրել է Իսպանիայի գավաթակիր:

 

Նախորդ հոդվածը
Հայ մարզիկները կմասնակցեն Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը
Հաջորդ հոդվածը
Ռոբինյոյի որդին փորձում է խզել պայմանագիրը Նեյմարի հետ ծեծկռտուքի պատճառով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։