BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Լրագրող. Մբապեն իրեն դավաճանված է զգում, նա կոշտ վերջնագիր կներկայացնի Ռեալին
05 Մայիս 2026

Լրագրող. Մբապեն իրեն դավաճանված է զգում, նա կոշտ վերջնագիր կներկայացնի Ռեալին

Իսպանական լրատվամիջոցներում և սոցցանցերում լուրերի նոր ալիք է բարձրացել Մադրիդի «Ռեալի» առաջատարների՝ Կիլիան Մբապեի և Վինիսիուս Ժունիորի լարված հարաբերությունների մասին:

Լրագրող Ֆրանսուա Գալյարդոն հայտնել է, որ ֆրանսիացի հարձակվողն իրեն «դավաճանված» է զգում թիմի որոշ խաղացողների, այդ թվում՝ Վինիսիուսի կողմից: Ըստ նրա տեղեկությունների՝ Մբապեի մայրը՝ Ֆայզա Լամարին, ամռանը վերջնագիր կներկայացնի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:

Ինչպես պնդում է Գալյարդոն, Մբապեի շրջապատը մտադիր կտրուկ պայման դնել. կա՛մ «Ռեալը» բաժանվում է Վինիսիուսից, կա՛մ թիմից հեռանում է հենց ֆրանսիացի հարձակվողը:

Այդուհանդերձ, ակումբի կամ ֆուտբոլիստների ներկայացուցիչների կողմից այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չկա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ թիմակիցները դժգոհ են եղել Մբապեի վերջին ուղևորությունից դեպի Իտալիա՝ «Բարսելոնայի» դեմ կայանալիք կարևոր խաղի նախաշեմին:

Նախորդ հոդվածը
Խելահեղ հանդիպում Լիվերպուլում․ Ման․ Սիթին փրկվեց պարտությունից (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Երիտասարդների ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու մասնակից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։