Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ցրվենա Զվեզդան հաղթեց․ Տիկնիզյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
04 Մայիս 2026

Ցրվենա Զվեզդան հաղթեց․ Տիկնիզյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Սերբիայի առաջնության չեմպիոնական շրջանի 4-րդ ռաունդում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվել էր «Չուկարիչիկիին» ու հաղթեց 2։1 հաշվով։

Չեմպիոնական տիտղոսն արդեն նվաճած «Ցրվենա Զվեզդայի» կազմում դուբլ ձևակերպեց Բրունո Դուարտեն։ Բրազիլացի հարձակվողը նախ 27-րդ րոպեին աչքի ընկավ Նաիր Տիկնիզյանի փոխանցումից, ապա 5 րոպե անց դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանն  ընդգրկված էր հյուրերի մեկնարկային կազմում ու փոխարինվեց 70-րդ րոպեին։ «Չուկարիչիկիի» միակ գոլը հեղինակեց Սամբու Սիսոկոն՝ 37-րդ րոպեին։

Այս հաղթանակի շնորհիվ մրցակիցների համար անհասելի դարձած «Ցրվենա Զվեզդան» վաստակեց 85 միավոր։ «Չուկարիչիկին» 43 միավորով 8-րդն է։

Նախորդ հոդվածը
Չելսին կրկնեց 1993 թվականի հակառեկորդը
Հաջորդ հոդվածը
Խելահեղ հանդիպում Լիվերպուլում․ Ման․ Սիթին փրկվեց պարտությունից (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։