BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Սկանդալ Թուրքիայում. Ֆեներբախչեի ավագը պատժվել է խաղադրույքների համար
30 Ապրիլ 2026

Սկանդալ Թուրքիայում. Ֆեներբախչեի ավագը պատժվել է խաղադրույքների համար

«Ֆեներբախչեի» ավագ և կիսապաշտպան Մերտ Յանդաշը մեկ տարով որակազրկվել է խաղադրույքներ կատարելու պատճառով: Նման որոշում է կայացրել Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարգապահական կոմիտեն (PFDK): Այս մասին հայտնում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (TFF) պաշտոնական կայքը:

2025 թվականի դեկտեմբերին Յանդաշը բերման էր ենթարկվել պայմանավորված խաղերի և խաղադրույքների գործով հետաքննության շրջանակներում: 2026 թվականի փետրվարին նրան պաշտոնական մեղադրանքներ էին ներկայացվել: Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին սպառնում էր մինչև 17 տարի 10 ամիս ազատազրկում: Ապրիլի սկզբին Յանդաշն ազատ էր արձակվել՝ բանտում չորս ամիս անցկացնելուց հետո:

Յանդաշը «Ֆեներբախչեում» հանդես է գալիս 2020 թվականի ամռանից: Այս ընթացքում 31-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 149 հանդիպման, դարձել 11 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:

Նախորդ հոդվածը
Fastex Պրեմիեր լիգա. 24-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ
Հաջորդ հոդվածը
ԵԼ, ԿԼ․ Կիսաեզրափակիչների մեկնարկային կազմերը․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։