BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Իմ կարիերան եղել է փառահեղ, բայց մոտենում է դրա ավարտը․ Ռոնալդու
30 Ապրիլ 2026

Իմ կարիերան եղել է փառահեղ, բայց մոտենում է դրա ավարտը․ Ռոնալդու

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ կարիերան մոտենում է ավարտին։

«Կարիերաս մոտենում է ավարտին. եկեք վայելենք յուրաքանչյուր խաղ։ Իմ կարիերան եղել է փառահեղ և ես ցանկանում եմ, որ այն այդպիսին մնա նաև հետագայում։ Ես նախկինի պես հաճույք եմ ստանում, դեռ գոլեր եմ խփում, բայց ամենակարևորը հաղթանակն է։ Մենք շատ ենք ցանկանում հաղթել առաջնությունում։

Ես շարունակում եմ խաղալ ոչ միայն ներկա ու նախորդ սերունդների, այլև նրանց համար, ովքեր գալու են մեզնից հետո։ Ես վայելում եմ սա ամեն օր, խաղ առ խաղ, տարեցտարի, նույնիսկ հիմա, երբ մոտենում եմ կարիերայիս ավարտին։ Դա փաստ է»,-ասել է Ռոնալդուն «Ալ-Ահլիի» նկատմամբ հաղթանակից (2:0) հետո CanalGOATBR-ին տված հարցազրույցում։

Նախորդ հոդվածը
Սերգեյ Մկրտչյանը 100-րդ հանդիպումն է անցկացրել Ուրարտուի կազմում
Հաջորդ հոդվածը
ՉԼ․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը ու լավագույն ֆուտբոլիստը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։