Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը| «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի Freedom Arena մարզադաշտում| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային| Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը|
Մանչեսթեր Յունայթեդը հայտարարել է Կոբի Մայնուի հետ պայմանագրի երկարաձգման մասին
30 Ապրիլ 2026

Մանչեսթեր Յունայթեդը հայտարարել է Կոբի Մայնուի հետ պայմանագրի երկարաձգման մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուն ակումբի հետ ստորագրել է նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսը։ Այդ մասին հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։

«Կիսապաշտպանը, որը ծնվել է Ստոկպորտում, հանդիսանում է իր սերնդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը։ Նա միացել է աշխարհահռչակ ակումբի ակադեմիային 2014 թվականին, թեև «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կապված է դեռևս վեց տարեկանից։

21 տարեկանում այս խաղացողը, որը մանկուց երկրպագել է «Յունայթեդին», արդեն 98 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում, 2024 թվականի Անգլիայի գավաթի եզրափակչում խփել է վճռորոշ գոլը և Անգլիայի հավաքականի կազմում հանդես է եկել Եվրո-2024-ի եզրափակչում»,- նշված է ակումբի հաղորդագրությունում։

Նախորդ հոդվածը
Սիմեոնեն մեկնաբանել է ՊՍԺ-ի հաղթանակը Բավարիայի նկատմամբ Չեմպիոնների լիգայում
Հաջորդ հոդվածը
Սերգեյ Մկրտչյանը 100-րդ հանդիպումն է անցկացրել Ուրարտուի կազմում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։