BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Արսենալը կրկնեց պատմական ռեկորդը ՉԼ-ում․ 13 խաղ՝ առանց պարտության
30 Ապրիլ 2026

Արսենալը կրկնեց պատմական ռեկորդը ՉԼ-ում․ 13 խաղ՝ առանց պարտության

«Արսենալը» շարունակում է անպարտելի խաղերի շարքը Չեմպիոնների լիգայում: «Զինագործները» մրցաշարի կիսաեզրափակիչ առաջին խաղում ոչ-ոքի (1:1) խաղացին Մադրիդի «Ատլետիկոյի» հետ:

Միկել Արտետայի թիմը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում գրանցել է 10 հաղթանակ և 3 ոչ-ոքի: Լոնդոնցիները մրցաշարում պարտություն չեն կրել 2025 թվականի մայիսի 7-ից ի վեր, երբ կիսաեզրափակիչում պարտվեցին ՊՍԺ-ին (1:2):

Լոնդոնյան ակումբը կրկնել է Չեմպիոնների լիգայում իր ամենաերկար անպարտելի շարքի ռեկորդը: Նախորդ անգամ, երբ թիմը 13 անընդմեջ խաղում պարտություն չէր կրել, կարողացել էր հասնել մինչև մրցաշարի եզրափակիչ: Դա 2005/06 մրցաշրջանում էր, երբ Արսեն Վերնգերի գլխավորությամբ ակումբը հասավ մինչև եզրափակիչ ու զիջեց «Բարսելոնային» (1:2): Այդ մրցաշրջանում թիմը չէր պարտվել 12 խաղում, ևս մեկ խաղ «զինագործները» հաղթել էին 2004/05 խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում («Բավարիային» 1։0), սակայն դուրս էին մնացել մրցաշարից առաջին խաղում կրած պարտության պատճառով (1:3):

«Ատլետիկոյի» հետ պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին Լոնդոնում:

Նախորդ հոդվածը
Երկու 11-մետրանոցները որոշեցին Ատլետիկո-Արսենալ խաղի ելքը
Հաջորդ հոդվածը
Ալ-Նասրը կրկին հաղթեց․ Ռոնալդուն խփեց կարիերայի 970-րդ գոլը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։