Կրիկյան ակումբի բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում| Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)| Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում|
Երկրպագուների միասնական երթ Հայաստան - Վրաստան խաղից առաջ
19 Մարտ 2025

Երկրպագուների միասնական երթ Հայաստան - Վրաստան խաղից առաջ

Մարտի 20-ին Հայաստան - Վրաստան խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից):

Սախարովի հրապարակում կմիավորվեն FAF-ի և Red Eagles-ի երթերը և միասին կշարժվեն դեպի Հանրապետական մարզադաշտ:
 
«Հավաքվում ենք 18։00-ից։ Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Երթը տեղի կունենա եղանակային ցանկացած պայմաններում, ձեզ հետ կարող եք ունենալ անձրևանոց։

Երթը կմեկնարկի 19։00-ին, խաղի սկիզբը` 21։00։

Պիրոանվտանգության նկատառումներից ելնելով երթը նկարահանողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք լինել թմբկահարից 15 մետր հեռավորությամբ»,- ասվում է FAF-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը
Մարզադաշտի աթոռներին դրված կլինեն եռագույն դրոշի համապատասխան գույնի թղթեր, որոնք պետք է պարզել ՀՀ օրհներգի ժամանակ. ՀՖՖ
Հաջորդ հոդվածը
Մենք հարևաններ ենք, բայց վաղը խաղադաշտում թեժ պայքար եմ ակնկալում․ Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։