Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Քրիսթալ Փելասի դեմ խաղը Սալահի համար վերջինը դարձավ Լիվերպուլի մարզաշապիկով
27 Ապրիլ 2026

Քրիսթալ Փելասի դեմ խաղը Սալահի համար վերջինը դարձավ Լիվերպուլի մարզաշապիկով

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ազդրի  մկանի վնասվածքի պատճառով բաց կթողնի 2025/26 մրցաշրջանի մնացած հատվածը։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի ազգային հավաքականի տնօրեն Իբրահիմ Հասանին։

Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է Անգլիայի առաջնության 34-րդ տուրի «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (3:1)։

33-ամյա ֆուտբոլիստը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Լիվերպուլից», այլևս խաղադաշտ դուրս չի գա թիմի կազմում, քանի որ բուժման համար անհրաժեշտ կլինի առնվազն չորս շաբաթ։ 

Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստը կհասցնի վերականգնվել մինչև 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը, որտեղ Եգիպտոսի հավաքականը հանդես կգա G խմբում՝ մրցելով Բելգիայի, Նոր Զելանդիայի և Իրանի հավաքականների հետ։  

Նախորդ հոդվածը
Մբապպեն բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
Հաջորդ հոդվածը
Սա նրա լավագույն խաղերից մեկն էր․ Ալեգրին՝ Լեաուի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։