BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ալաշկերտն ընդհատեց Նոայի հաղթարշավը (տեսանյութ)
25 Ապրիլ 2026

Ալաշկերտն ընդհատեց Նոայի հաղթարշավը (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունել էր «Նոային»։ Գրանցվեց 1։1 հաշիվը։

80-րդ րոպեին Կարեն Նալբանդյանի անհատական անցումից ու սուր անկյունից կատարած փոխանցումից աչքի ընկավ Մոմո Տուրեն։ Հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ Իմրան Ուլադ Օմրանը գեղեցիկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը։

Այս հանդիպմամբ ընդհատվեց առաջնությունում «Նոայի» «չոր» հաշվով հաղթանակների վեց խաղյա շարքը։

Այսպիսով, Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն այս մրցաշրջանում չկարողացավ հաղթել «Ալաշկերտին»՝ գրանցելով 1 պարտություն (0:2) և 2 ոչ-ոքի (2:2, 1:1):

Այս խաղից հետո «Ալաշկերտը» 43 միավորով 3-րդ տեղում է։ «Նոան» 42 միավորով 4-րդն է։

Հիշեցնենք, որ տուրի մեկնարկային խաղում ԲԿՄԱ-ն 2։1 հաշվով հաղթել էր «Վանին», «Փյունիկը» նույն հաշվով առավելության էր հասել «Ուրարտուի» նկատմամբ։

18։00-ին կմեկնարկի «Արարատ-Արմենիա»-«Արարատ» հանդիպումը։ Տուրը կեզրափակվի վաղը կայանալիք «Գանձասար»-«Շիրակ» խաղով։ Մեկնարկը՝ 16։00-ին։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիա-Արարատ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ17 հավաքականը զիջեց Հունգարիայի հասակակիցներին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։