BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ծանրամարտի ԵԱ․ Կարապետյանն ու Մարտիրոսյանը մտնում են պայքարի մեջ
25 Ապրիլ 2026

Ծանրամարտի ԵԱ․ Կարապետյանն ու Մարտիրոսյանը մտնում են պայքարի մեջ

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրը պայքարի մեջ կմտնեն 110 կգ քաշային տղամարդիկ, որտեղ Հայաստանը ներկայացնում են Գարիկ Կարապետյանը և Սիմոն Մարտիրոսյանը։ Մեկնարկը 19։00-ին։

Sportmedia.am-ը առաջնությունը լուսաբանում է մրցավայրից։ Ամենահետաքրքիրը մեր ինտագրամյան էջում։

Հայ ծանրորդները նախնական պատվերները երկամարտում 410 կգ է՝ ամենաբարձրն այս քաշային կարգում։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին: Հայաստանի հավաքականից չեմպիոն է հռչակվել Էմմա Պողոսյանը, երկամարտի արծաթե մեդալ են նվաճել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Արա Աղանյանը։ Բրոնզե մեդալի է արժանացել Մարտին Պողոսյանը։ Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրել է 7-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 9-րդ, Տանզելա Գրիգորյանը՝ 6-րդ տեղը, Լիանա Գյուրջյանը՝ 5-րդ, Ալինա Սուքիասյանը՝ 17-րդ տեղը։ Աննա Ամրոյանը, թեպետ մնացել է առանց երկամարտի արդյունքի, սակայն փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում։

Նախորդ հոդվածը
Ալկարասը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ռոլան Գարոսը և Հռոմի Մասթերսը
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի ԵԱ․ Այսօր կմեկնարկի Հայաստանի 4 ներկայացուցիչ, ևս 3-ը կպայքարի բրոնզի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։