Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ամոթալի ու վատ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան
23 Ապրիլ 2026

Ամոթալի ու վատ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան

Ֆաստեքս ՀՊԼ 23-րդ տուրի «Փյունիկ» - «Ուրարտու» խաղից հետո կայացել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի մամուլի ասուլիսը։  

 «Շնորհավորում եմ Արտակ Օսեյանին ու իր թիմին։ Արժանի էին այս հաղթանակին։ Մենք այսօր գնդակով ու առանց գնդակի անում էինք այն՝ ինչ ընդհանրապես չենք արել։ Կարծում եմ, որ եթե չլիներ Դրագոևիչը՝ մենք ավելի շատ գոլեր բաց կթողնեինք։ Ամոթալի ու վատ ֆուտբոլ խաղացինք»,-խոսելով խաղի մասին ասել է Արզումանյանը։ 

Անդրադառնալով  բացակա ֆուտբոլիստներին Արզումանյանն ասել է․

«Նարեկ Աղասարյանի բացակայությունը միանշանակ զգացվում էր, մեզ մոտ բոլոր ֆուտբոլիստները կարևոր են, բայց ես արդեն ասացի, այսպիսի խաղ մենք չենք մարզում։ Խնդիրը մեկ ֆուտբոլիստի մեջ չէ․ բոլորս վատ խաղացինք։ Սա մեկ ֆուտբոլիստի խաղ չէր։ Մենք ավելի մեծ ճնշման տակ էլ ենք խաղացել, պատրաստ էինք մրցակցի պրեսինգին ու անակնկալ չէր, խնդիրը մեր մեջ էր»,-ասել է Ռոբերտ Արզումանյանը։ 

 

Նախորդ հոդվածը
Ծանրամարտի ԵԱ․ Աննա Ամրոյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հաջորդ հոդվածը
Այսօր մեր լավագույն խաղն էր․ Արտակ Օսեյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։