BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ծանրամարտի ԵԱ․ Աննա Ամրոյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23 Ապրիլ 2026

Ծանրամարտի ԵԱ․ Աննա Ամրոյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 77 կգ քշաային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը  զրո ստացավ պոկում վարժությունում,  իսկ հրում վարժությունում ցույց տալով 136 կգ արդյունք՝ նվաճեց փոքր ոսկե մեդալ: 

Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում ցույց տվեց 100 կգ, հրում վարժությունում՝ 120 կգ արդյունք ու երկամարտի 220 կգ արդյունքով զբաղեցրեց 17-րդ տեղը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին: Հայաստանի հավաքականից երկամարտի արծաթե մեդալ են նվաճել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը և Գոռ Սահակյանը։ Բրոնզե մեդալի է արժանացել Մարտին Պողոսյանը։  Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրել է 7-րդ տեղը, Իզաբելլա Յայլյանը զբաղեցրել է 9-րդ, Տանզելա Գրիգորյանը՝ 6-րդ տեղը։

Տեսանյութը՝ Sportmedia.am-ի ֆեյսբուքյան էջում։ 

Նախորդ հոդվածը
Մեծ ակնկալիքներ ունենք աշխարհի գավաթից․ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ
Հաջորդ հոդվածը
Ամոթալի ու վատ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։