BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Գանձասարը չհաղթեց 10 հոգով մնացած ԲԿՄԱ-ին․ Ռոդրիգեսի գեղեցիկ գոլը չեղարկվեց (տեսանյութ)
19 Ապրիլ 2026

Գանձասարը չհաղթեց 10 հոգով մնացած ԲԿՄԱ-ին․ Ռոդրիգեսի գեղեցիկ գոլը չեղարկվեց (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Գանձասարին»։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշիվը։

Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Նարեկ Հովհաննիսյանը՝ խփելով 7-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում։ 16-րդ րոպեին Պողոս Կրմզյանն ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից՝ սեփական տուգանային հրապարակում վերջին հույսի խախտում կատարելու համար։ Նշանակվեց 11-մետրանոց, սակայն Բերտրան Մանին չկարողացավ գրավել Դավիթ Դավթյանի պաշտպանած դարպասը։

Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը հաշվի հավասարությունը վերականգնեց առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ։ Շուտո Կանդայի փոխանցումից աչքի ընկավ Լուկա Ռոդրիգեսը։

2-րդ կեսի ամենահետաքրքիր դրվագը գրանցվեց հիմնական ժամանակին ավելացրած 7-րդ րոպեին, երբ Ռոդրիգեսը շրջադարձ հարվածով գրավեց Դավթյանի դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Յուրա Մահտեսյանը VAR համակարգի միջոցով կրկնապատկերը դիտելուց հետո արձանագրեց խախտում հարձակվող թիմի կողմից ու չեղարկեց «Գանձասարի» ֆուտբոլիստի գեղեցիկ գոլը։

Այս հանդիպումից հետո թիմերն ունեն 18-ական միավոր ու գտնվում են 7-րդ ու 8-րդ տեղերում։

Նախորդ հոդվածը
Այնտրախտն ու Հերտան հաղթողին չպարզեցին․ Ռանոսը խաղաժամանակ չստացավ
Հաջորդ հոդվածը
Ուրարտու-Ալաշկերտ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։