Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Սերժ Գնաբրին կբաց թողնի աշխարհի առաջնությունը
19 Ապրիլ 2026

Սերժ Գնաբրին կբաց թողնի աշխարհի առաջնությունը

Գերմանիայի ազգային հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին աջ ազդրի մկանի պատռվածքի պատճառով բաց կթողնի երեքից չորս ամիս և չի կարողանա մասնակցել հունիսին մեկնարկող աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 30-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ստույգ ժամկետը կախված կլինի բուժման տեսակից։

Ընթացիկ մրցաշրջանում Գնաբրին բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Խաղացողի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Ֆրանսիացին TikTok-ով ՊՍԺ-ի խաղերի կեղծ տոմսեր է վաճառել, աշխատել 40000 եվրո ու ձերբակալվել
Հաջորդ հոդվածը
ԲԿՄԱ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։