Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)| Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը| «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի Freedom Arena մարզադաշտում| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային| Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող|
Ձգտում ենք կատարելության և ցանկանում ենք ավելին. Լուիս Էնրիկե
18 Ապրիլ 2026

Ձգտում ենք կատարելության և ցանկանում ենք ավելին. Լուիս Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր թիմի ներկայիս խաղամակարդակի մասին։
 
«Երեք տարի անընդմեջ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը բավականին արտասովոր իրավիճակ է գրեթե ցանկացած ակումբի համար: Դա չափազանց բարդ է, բայց մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով և ցանկանում ենք ավելին: Մենք նախկինի պես ձգտում ենք կատարելության: Հիանալի է, երբ հաջողվում է վստահություն ներշնչել մեր թիմի նման երիտասարդ կազմին: Մենք գիտեինք, թե որքան դժվար է լինելու հասնել դրան, և հասկանում ենք, որ հեշտ չի լինելու պահպանել այս մակարդակը», — Էնրիկեի խոսքերը մեջբերում է L’Équipe-ը:
 
Այս պահին փարիզյան ակումբը գլխավորում է ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, իսկ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում փարիզցիները մրցելու են Մյունխենի «Բավարիայի» հետ:

Նախորդ հոդվածը
Արարատ-Փյունիկ. Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Արարատն անակնկալ հաղթանակ տարավ Փյունիկի նկատմամբ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։