Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)| Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը| «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի Freedom Arena մարզադաշտում| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային| Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող|
Զախարյանը չի մասնակցի գավաթային եզրափակիչին՝ սուր հիվանդության պատճառով
17 Ապրիլ 2026

Զախարյանը չի մասնակցի գավաթային եզրափակիչին՝ սուր հիվանդության պատճառով

Ռուսաստանի հավաքականում հանդես եկող հայ ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսիեդադի» հայտացուցակում՝ Իսպանիայի գավաթի եզրափակիչ «Ատլետիկո Մադրիդի» դեմ կայանալիք հանդիպման համար։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կիսապաշտպանը չի մեկնի Սևիլիա սուր գաստրոէնտերիտի (ստամոքսաաղիքաբորբի) պատճառով, որը նրան անհանգստացնում է վերջին օրերին և թույլ չի տալիս մարզվել։

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Խաղացողի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Մենք վաստակում ենք մեկ ամսում` ծախսում հաջորդ 47-ի ընթացքում. Ինֆանտինոն խոսել է ԱԱ 2026-ի տոմսերի բարձր գների մասին
Հաջորդ հոդվածը
Fastex Պրեմիեր լիգա. 22-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։