Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Բախում գնացքի հետ. Զոհվել է Արսենալի ու Յուվենտուսի նախկին ֆուտբոլիստը
17 Ապրիլ 2026

Բախում գնացքի հետ. Զոհվել է Արսենալի ու Յուվենտուսի նախկին ֆուտբոլիստը

«Յուվենտուսի» և «Արսենալի» նախկին դարպասապահ Ալեքսանդր Մանինգերը զոհվել է ՃՏՊ-ի հետևանքով: Ավստրիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 48 տարեկան էր:

Ինչպես հայտնում է Bild-ը, ողբերգությունը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան՝ երկաթուղային գծանցի վրա: Մանինգերի մինիվենը բախվել է գնացքին:

ՃՏՊ-ի պահին Մանինգերն ավտոմեքենայում մենակ է եղել: Այժմ հետաքննություն է անցկացվում պատահարի հանգամանքները պարզելու համար, մասնավորապես՝ ստուգվում է, թե արդյոք գծանցի կարմիր լույսը ժամանակին է միացվել:

«Արսենալի» կազմում Ալեքս Մանինգերը հաղթել է Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը և երկու Սուպերգավաթ, իսկ «Յուվենտուսի» հետ դարձել էր Իտալիայի չեմպիոն: Ավստրիայի հավաքականի կազմում դարպասապահն անցկացրել է 33 հանդիպում:

Նախորդ հոդվածը
Անգլիան ամենաշատ ներկայացուցիչներն ունի եվրագավաթներում․ Իտալական ոչ մի ակումբ չի շարունակի պայքարը
Հաջորդ հոդվածը
Եվրոպայի առաջնություն. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է սևերով և պայքարում է չեմպիոնության համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։