BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
ԿԼ․ Ֆիորենտինան հաղթեց, բայց լքեց պայքարը․ Ստրասբուրի գեղեցիկ քամբեքը, ԱԵԿ-ի պայքարն ու ԱԶ Ալկմարի ոդիսականը
17 Ապրիլ 2026

ԿԼ․ Ֆիորենտինան հաղթեց, բայց լքեց պայքարը․ Ստրասբուրի գեղեցիկ քամբեքը, ԱԵԿ-ի պայքարն ու ԱԶ Ալկմարի ոդիսականը

Ավարտվեցին Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները։ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։

«Նոային» պայքարից դուրս թողած «ԱԶ Ալկմարը», որը Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում, սկսած որակավորման փուլից, այդպես էլ պարտություն չկրեց սեփական հարկի տակ, ոչ-ոքի խաղաց «Շախտյորի» հետ՝ լքելով պայքարը։ Աթենքի ԱԵԿ-ը, որն առաջին խաղում զիջել էր «Ռայո Վալեկանոյին» 0։3 հաշվով, 51 րոպեում հետ բերեց կորցրածը, սակայն պահել դիմակայության հավասար հաշիվը՝ չհաջողվեց։ «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ հաղթեց «Քրիսթալ Փելասին», բայց լքեց պայքարը, իսկ առաջին խաղում 2 գնդակի տարբերությամբ պարտված «Ստրասբուրգը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Մայնցի» դարպասը։

«ԱԶ Ալկմար» 2։2 «Շախտյոր» (առաջին հանդիպում՝ 0։3)
73' Իսակ Յենսեն, 80' Մատեյ Շին - 58' Ալիսոն Սանտանա, 83' Լուկա Մեյրելիս

«ԱԵԿ Աթենք» 3։1 «Ռայո Վալեկանո» (առաջին հանդիպում՝ 0։3)
13', 51' Զինի, 36' Ռազվան Մարին (11մ) - 60' Իսի Պալասոն

«Ֆիորենտինա» 2։1 «Քրիսթալ Փելաս» (առաջին հանդիպում՝ 0։3)
30' Ալբերտ Գուդմունդսոն (11մ), 53' Շեր Նդուր - 17' Իսմայիլա Սար

«Ստրասբուր» 4։0 «Մայնց» (առաջին հանդիպում՝ 0։2)
26' Սեբաստիան Նանասի, 35' Աբդուլ Օուտարա, 69' Խուլիո Էնսիսո, 74' Էմմանուել Էմեգհա
Չիրացված 11-մետրանոց՝ 66' Էմմանուել Էմեգհա

Կիսաեզրափակիչում ձևավորվեցին հետևյալ զույգերը․

«Շախտյոր»-«Քրիսթալ Փելաս»
«Ռայո Վալյեկանո»-«Ստրասբուր»

Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 30-ին, պատասխան խաղերը՝ մայիսի 7-ին:

Նախորդ հոդվածը
ԵԼ․ Բրագան պայքարից դուրս թողեց Բետիսին, Նոթինգհեմը՝ Պորտուին․ Բոլոր արդյունքները
Հաջորդ հոդվածը
Անգլիան ամենաշատ ներկայացուցիչներն ունի եվրագավաթներում․ Իտալական ոչ մի ակումբ չի շարունակի պայքարը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։