BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Խելահեղ խաղակես Մյունխենում, իսկ Լոնդոնում՝ 0-ներ
15 Ապրիլ 2026

Խելահեղ խաղակես Մյունխենում, իսկ Լոնդոնում՝ 0-ներ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերում ավարտվեցին առաջին կեսերը։

Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել է Մյունխենի «Բավարիային» ու հաղթում է 3։2 հաշվով։ Թիմերի միջև դիմակայության առաջին խաղն ավարտվել էր գերմանական ակումբի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Արդեն 35-րդ վայրկյանին Արդա Գյուլերն, օգտվելով Մանուել Նոյերի սխալից, բացեց հանդիպման հաշիվը՝ դառնալով Չեմպիոնների լիգայում «արքայական» ակումբի ամենաարագ գոլի հեղինակը։ 5 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո հաշվի հավասարությունը վերականգնեց Ալեքսանդար Պավլովիչը՝ խփելով իր առաջին գոլը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։

29-րդ րոպեին Արդա Գյուլերը տուգանայինից իրացրած գեղեցիկ հարվածով կրկին առաջ մղեց մադրիդյան ակումբին, սակայն «Բավարիայի» պատասխանը կրկին չուշացավ։ 38-րդ րոպեին աչքի ընկավ Հարի Քեյնը։

Առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Կիլիան Մբապեն կրկին առաջ մղեց «Ռեալին»՝ վերականգնելով դիմակայության հավասարությունը։

Զուգահեռ ընթացող «Արսենալ»-«Սպորտինգ» խաղում հաշիվը բացված չէ։ Այդ դիմակայության առաջին խաղում հաղթել է լոնդոնյան ակումբը՝ նվազագույն հաշվով։

Նախորդ հոդվածը
Վայշալի Ռամեշբաբուն՝ Հավակնորդների մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածը
Բավարիան հաղթեց 10 հոգով մնացած Ռեալին ու նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։