BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Խելահեղ վերջաբաններ. հայտնի են փլեյ-ինից փլեյ-օֆֆ դուրս եկած առաջին թիմերը
15 Ապրիլ 2026

Խելահեղ վերջաբաններ. հայտնի են փլեյ-ինից փլեյ-օֆֆ դուրս եկած առաջին թիմերը

NBA-ում կայացել են փլեյ-ինի առաջին երկու խաղերը:

Արևմտյան կոնֆերենցիայում 7-րդ տեղը գրաված «Ֆինիքսը» սեփական հարկի տակ ընդունել էր 8-րդ հորիզոնականը զբաղեցրած «Պորտլենդին»: Երկկողմանի քամբեքներով անցած մրցավեճում «Թրեյլ Բլեյզերսը» հաղթել է 114:110 հաշվով:

Հյուրերի առաջատար Դենի Ավդիյան վաստակել է 41 միավոր, տիրել 7 անդրադարձի և կատարել 12 արդյունավետ փոխանցում: Տանտերերի կազմում 35 միավոր է վաստակել Ջեյլեն Գրինը: Այս հաղթանակի շնորհիվ «Պորտլենդը» դուրս է եկել փլեյ-օֆֆ, որտեղ մրցելու է «Սան Անտոնիոյի» հետ:

Էլ ավելի համառ պայքարում է անցել Արևելյան կոնֆերենցիայի 9-րդ տեղը գրաված «Շառլոտի» ու 10-րդ տեղում հանգրվանած «Մայամիի» միջև հանդիպումը: Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի, իսկ լրացուցիչ ժամանակում «Հորնեթսը» հաղթել է 117:116 հաշվով:

Տանտերերի խաղարկող Լամելո Բոլը վաստակել է 30 միավոր ու կատարել 10 արդյունավետ փոխանցում: «Շառլոտը» փլեյ-օֆֆ դուրս կգա, եթե առավելության հասնի «Ֆիլադելֆիա» – «Օռլանդո» զույգում պարտված թիմի նկատմամբ:

Նախորդ հոդվածը
Արարատը հաստատել է ֆուտբոլիստի տեղափոխությունը Խորվաթիա
Հաջորդ հոդվածը
Bye bye Barcelona. Ռեալի ֆուտբոլիստի գրառումը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։