Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)| Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը| «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի Freedom Arena մարզադաշտում| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային| Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող|
ՉԼ․ ՊՍԺ-ն 3-րդ անգամ անընդմեջ կխաղա կիսաեզրափակիչում, Ատլետիկոն 2017-ից ի վեր առաջին անգամ է այս փուլում
15 Ապրիլ 2026

ՉԼ․ ՊՍԺ-ն 3-րդ անգամ անընդմեջ կխաղա կիսաեզրափակիչում, Ատլետիկոն 2017-ից ի վեր առաջին անգամ է այս փուլում

Մադիդի «Ատլետիկոն» 9 տարվա դադարից հետո առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում պարտվեց «Բարսելոնային», բայց դիմակայությունում հաղթելով 3։2 հաշվով դուրս եկավ կիսաեզրափակիչ։

«Ատլետները» վերջին անգամ այս փուլ հասել էին 2017 թվականին՝ պայքարից դուրս թողնելով Լևերկուզենի «Բայերին» ու «Լեսթեր Սիթիին»։ Այդ ժամանակ «Ատլետիկոն» զիջել էր Մադրիդի «Ռեալին» (ընդհանուր 2։4)։

ՊՍԺ-ն, հաղթելով «Լիվերպուլին», 3-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի կիեսաեզրափակիչ փուլ։ 2023/24 մրցաշրջանում փարիզյան ակումբը հաղթահարելով «Ռեալ Սոսյեդադի» ու «Բարսելոնայի» արգելը՝ պայքարից դուրս էր մնացել դիմակայության 2 խաղերում նվազագույն հաշվով զիջելով Դորտմունդի «Բորուսիային»։

Նախորդ տարի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը փլեյ-օֆֆում պայքարից դուրս թողնելով «Բրեստին», «Լիվերպուլին», «Աստոն Վիլային» ու «Արսենալին»՝ եզրափակիչում հաղթեց «Ինտերին» (5։0)։

ՉԼ-ի կիսաեզրափակիչում «Ատլետիկոն» կմրցի «Արսենալ»-«Սպորտինգ», ՊՍԺ-ն՝ «Բավարիա»-«Ռեալ Մադրիդ» զույգի հաղթողի հետ։

Նախորդ հոդվածը
ՉԼ․ Դեմբելեի դուբլը հաղթանակ ու կիսաեզրափակիչի ուղեգիր պարգևեց ՊՍԺ-ին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
2015 թվականից ի վեր Բարսելոնային չի հաջողվում հասնել ՉԼ-ի եզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։