BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
ՉԼ․ Բարսելոնան հաղթեց խաղում՝ պարտվեց դիմակայությունում (տեսանյութ)
15 Ապրիլ 2026

ՉԼ․ Բարսելոնան հաղթեց խաղում՝ պարտվեց դիմակայությունում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալվել էր Մադրիդի «Ատլետիկոյին» ու հաղթեց 2։1 հաշվով։

Արդեն 4-րդ րոպեին Լամին Յամալը բացեց հանդիպման հաշիվը, իսկ 24-րդ րոպեին Ֆերան Տորեսը խփեց «Բարսելոնայի» 2-րդ գոլը՝ հավասարեցնելով դիմակայության հաշիվը։ 7 րոպե անց Ադեմոլա Լուկմանը կրճատեց հաշվի տարբերությունը։ Այդ գոլի «պատճառով» «Բարսելոնան» հակառեկորդ գրանցեց իսպանական ակումբների շրջանում։

2-րդ կեսի մեկնարկից րոպեներ անց Ֆերան Տորեսը կրկին գրավեց մադրիդյան ակումբի դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը արձանագրեց խաղից դուրս վիճակ։ 79-րդ րոպեին Էրիկ Գարսիան վերջին հույսի խախտում կատարեց Ալեքսանդր Սյորլոթի նկատմամբ ու ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից՝ կատալոնական ակումբին թողնելով 10 հոգով։

Այսպիսով, Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը դիմակայությունում հաղթեց 3։2 հաշվով ու նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր, որտեղ կմրցի «Արսենալ»-«Սպորտինգ» զույգի հաղթողի հետ։ Այդ դիմակայության առաջին խաղն ավարտվել էր լոնդոնյան ակումբի նվազագույն հաշվով հաղթանակով։

Զուգահեռ ընթացող խաղում ՊՍԺ-ն «Էնֆիլդում» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Լիվերպուլի» դարպասը։

Նախորդ հոդվածը
Բարսելոնան հակառեկորդ է գրանցել իսպանական ակումբների շրջանում
Հաջորդ հոդվածը
ՉԼ․ Դեմբելեի դուբլը հաղթանակ ու կիսաեզրափակիչի ուղեգիր պարգևեց ՊՍԺ-ին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։