Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ռեալի նոր անհաջողությունը. բաց թողած հաղթանակ տնային խաղում
11 Ապրիլ 2026

Ռեալի նոր անհաջողությունը. բաց թողած հաղթանակ տնային խաղում

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում մրցեց «Ժիրոնայի» հետ և գրանցեց 1:1 հաշվով ոչ-ոքի:

51-րդ րոպեին Ֆեդերիկո Վալվերդեն հարվածեց տուգանային հրապարակի մատույցներից և բացեց հաշիվը: 11 րոպե անց մոտավորապես նույն հեռավորությունից ուժգին հարվածով պատասխան գոլը խփեց Տոմա Լեմարը:

Լա լիգայի երկու խաղերում էլ այդ թիմերի միջև գրանցվեց 1:1 հաշիվը: 

Մադրիդցիները վաստակեցին 70 միավոր և «Բարսելոնայից» այժմ հետ են մնում 6 միավորով, սակայն «բլաուգրանան» մեկ խաղ պակաս է անցկացրել:

«Ժիրոնան» 38 միավորով հավասարվեց «Օսասունային», «Էսպանյոլին» ու «Ատլետիկին»: Այդ թիմերը կիսում են 9-12-րդ տեղերը:

 

Նախորդ հոդվածը
7 տարի անց Մալենի առաջին հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց Ռոմային
Հաջորդ հոդվածը
Միակ բանը, որ ես ուզում եմ, դա ֆուտբոլային դաշտում մահանալն է․ Լուչեսկուի բժիշկը պատմել է մարզչի հետ զրույցի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։