Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
7 տարի անց Մալենի առաջին հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց Ռոմային
11 Ապրիլ 2026

7 տարի անց Մալենի առաջին հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց Ռոմային

Իտալիայի առաջնության 32-րդ տուրի առաջին խաղում «Ռոման» «Օլիմպիկո» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Պիզային»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարձակվող Դոնիել Մալենը: Նիդերլանդցին աչքի ընկավ 3-րդ, 43-րդ և 52-րդ րոպեներին: Հատկապես գեղեցիկ ստացվեց հարձակվողի առաջին գոլը, որը գրանցվեց տպավորիչ անհատական անցումից հետո:

Նախորդ անգամ Մալենը հեթ-տրիկ էր գրանցել 2019 թվականին, երբ հանդես էր գալիս ՊՍՎ-ում:

Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը վաստակեց 57 միավոր և հավասարվեց հինգերորդ տեղում ընթացող «Յուվենտուսին»: Այժմ հռոմեացիները ընդամենը 1 միավորով են հետ մնում Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ տեղից, որը զբաղեցնում է «Կոմոն»:

«Պիզան» 18 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 

Նախորդ հոդվածը
Ռոբերտ Արզումանյան. Հուսով եմ՝ միտում չկա, բայց պատահականություններին չեմ հավատում
Հաջորդ հոդվածը
Ռեալի նոր անհաջողությունը. բաց թողած հաղթանակ տնային խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։