BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
ՖԻՖԱ-ն հեղինակավոր ակումբին արգելել է մինչև 2028 թվականը տրանսֆեր կատարել
10 Ապրիլ 2026

ՖԻՖԱ-ն հեղինակավոր ակումբին արգելել է մինչև 2028 թվականը տրանսֆեր կատարել

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան որոշել է «Բորդո» ֆուտբոլային ակումբին 1,5 տարով արգելել տրանսֆերներ կատարել։ Ֆրանսիական հեղինակավոր ակումբը չի կարող նորեկներ գրանցել 2026 թվականի ամռանը և ամբողջ 2027 թվականին. տեղեկանում ենք ՖԻՖԱ-ի կայքից։

Այդպիսի որոշման պատճառ է դարձել իսպանական «Սպորտինգ Խիխոն» ակումբի կողմից ՖԻՖԱ ներկայացված հայցը։ Իսպանացիները «Բորդոյից» պահանջում են 1,5 միլիոն եվրո՝ 2023 թվականին կիսապաշտպան Պեդրո Դիասի տրանսֆերի հետ կապված։

Sud Ouest հրատարակության հետ զրույցում «Բորդոյի» իրավաբան Մատյե Բարանդասը հայտարարել է, որ ակումբը բողոքարկելու է այդ որոշումը և հույս ունի՝ մինչև ամառ արգելքը կչեղարկվի։ Ֆրանսիացիները մտադիր են դիմել Մարզական արբիտրաժային դատարան (CAS), իսկ հետո՝ ազգային դատարաններ։

Հիշեցնենք, որ «Բորդոն» Ֆրանսիայի 6-ակի չեմպիոն ու քառակի գավաթակիր է։

 

Նախորդ հոդվածը
Նոան խոշոր հաշվով հաղթեց և մոտեցավ առաջատար եռյակին
Հաջորդ հոդվածը
Մոնտե Կառլո. Ալկարասն ու Սիները ևս մեկ քայլ կատռարեցին եզրափակիչում հանդիպելուն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։